Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Պուտինը խորհուրդ է տվել չքննադատել Դոնեցկում և Լուգանսկում տեղի ունեցած ընտրությունները

Պուտինը խորհուրդ է տվել չքննադատել Դոնեցկում և Լուգանսկում տեղի ունեցած ընտրությունները
15.11.2018 | 21:17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Լուգանսկի և Դոնեցկի Ինքնավար ժողովրդավար Հանրապետություններում տեղի ունեցած ընտրույթյունները քննադատող հայտարարություններին՝ ասելով, որ քննադատողներից ոչ ոք չի քննարկում այն սպանություննները, որ տեղի են ունեցել երկու երկրամասերում էլ:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Պուտինն այդ թեմայով խոսել է սինգապուրյան այցի ժամանակ լրագրողների համար կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:


«Մենք չենք լսել քննարկումներ այդ տարածաշրջաններում գրանցված վերջին սպանությունների մասին: Ի սկզբանե պետք է քննադատել քաղաքական հողի վրա տեղի ունեցած այդ սպանությունները, ապա նոր քննադատել ընտրությունները»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին նախագահական ընտրություններ էին կազմակերպվել թե՛ Դոնեցկում, թե՛ Լուգանսկում: Սակայն Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները ևս դատապարտել են ընտրություններն՝ ընդգծելով, որ դրանց արդյունքները չեն ճանաչելու:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1589

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ